Միջազգային

Երկրաշարժ՝ Կիպրոսում

Երկրաշարժ՝ Կիպրոսում

Երևանի ժամանակով ժամը 18:23-ին Կիպրոսի արևմտյան մասում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ հղում անելով Եվրոպական Միջերկրածովյան Սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):

Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա՝ Պաֆոս քաղաքից 15 կմ հեռավորության վրա։ Ցնցումները զգացվել են Կիպրոսի բազմաթիվ շրջաններում։ Վերջին ժամերի ընթացքում սա Կիպրոսում տեղի ունեցած երկրորդ 5.0+ մագնիտուդով երկրաշարժն է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական