Ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսված PROD արդյունաբերական մշակման առաջին միջազգային օլիմպիադան առաջին անգամ մասնակցության է հրավիրում աշխարհի բոլոր երկրների 8-12-րդ դասարանների անգլիալեզու աշակերտներին։ Արդյունաբերական մշակումը համաշխարհային խոշոր ՏՏ ընկերություններում մասնագետների մեծ խմբերի կողմից մշակված ծրագրերի կամ տեխնոլոգիաների ստեղծումն է։
PROD-ը դպրոցականների համար նախատեսված աշխարհում առաջին օլիմպիադան է, որտեղ ավագ դպրոցների աշակերտները կարող են ծանոթանալ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կողմից ներկայացվող բիզնես խնդիրներին, ուսումնասիրել ծրագրային համակարգերն ու բիզնես գործընթացների ավտոմատացումը, ինչպես նաև կազմակերպությունների արդյունավետության բարձրացմանը և ծախսերի օպտիմալացմանն ուղղված սեփական հավելվածներ ու ծառայություններ մշակել։ Օլիմպիադային մասնակցելու շնորհիվ դպրոցականները կհասկանան, թե ինչպես են գործում արդյունաբերության առաջատարները և հետագայում կկարողանան արդյունավետ կերպով արձագանքել բիզնեսի մարտահրավերներին։
PROD միջազգային օլիմպիադան աշխարհի տարբեր երկրների ավագ դպրոցների աշակերտներին հնարավորություն կտա նախքան բուհ ընդունվելը ներգրավվել հեռանկարային ՏՏ ոլորտում և ապագա մասնագիտության ընտրություն կատարել։ Աշակերտները կկարողանան զարգացնել իրենց գործնական հմտությունները, արդյունաբերության առաջատարներից արժեքավոր գիտելիքներ ստանալ, ինչպես նաև թիմային աշխատանքի և տարբեր երկրների դպրոցականների հետ փոխգործակցության փորձ ձեռք բերել։

PROD միջազգային օլիմպիադան աշխարհի տարբեր երկրների ավագ դպրոցների աշակերտներին հնարավորություն կտա նախքան բուհ ընդունվելը ներգրավվել հեռանկարային ՏՏ ոլորտում և ապագա մասնագիտության ընտրություն կատարել։ Աշակերտները կկարողանան զարգացնել իրենց գործնական հմտությունները, արդյունաբերության առաջատարներից արժեքավոր գիտելիքներ ստանալ, ինչպես նաև թիմային աշխատանքի և տարբեր երկրների դպրոցականների հետ փոխգործակցության փորձ ձեռք բերել։
Բացի եզրափակչից, PROD միջազգային օլիմպիադայի մնացած բոլոր փուլերն անցկացվում են առցանց եղանակով, ինչը աշակերտներին աշխարհի ցանկացած կետից մրցույթին մասնակցելու հնարավորություն է տալիս։ Եզրափակիչ փուլ անցնողները կհրավիրվեն Մոսկվա՝ մասնակցելու վերջին թիմային մրցաշրջանին։ Սննդի և կեցության ծախսերը հոգում են օլիմպիադայի կազմակերպիչները։

Օլիմպիադան անց է կացվում Ռուսաստանի առաջատար կազմակերպությունների և ակադեմիական համայնքի համատեղ ջանքերով՝
- Կենտրոնական համալսարան՝ գործնական ուղղվածությամբ կրթության առաջատարներից է և Ռուսաստանի լավագույն բուհերից մեկը․
- «Տ-Տեխնոլոգիաներ» խումբ՝ համաշխարհային ֆինանսական տեխնոլոգիաների հիմնադիրներից է և աշխարհի խոշորագույն ֆինանսական առցանց էկոհամակարգերից մեկը․
- «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի /НИУ ВШЭ/ համակարգչային գիտությունների ֆակուլտետ («Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը Ռուսաստանի խոշորագույն համալսարաններից մեկն է)։
Մասնակիցները հնարավորություն կստանան աշխատելու փորձառու ՏՏ մասնագետների ղեկավարությամբ, որոնք ձևավորել են Ռուսաստանի և մեծ առումով՝ ամբողջ աշխարհի ֆինտեխ ոլորտը։ «Տ-Տեխնոլոգիաներ» խումբը, որի հիմքում ընկած է Ռուսաստանի խոշորագույն առցանց բանկի թվային էկոհամակարգը, զարգացնում է բջջային և թվային ծառայությունները, որոնք ոլորտի չափանիշ են համարվում ոչ միայն Ռուսաստանում, այլև միջազգային շուկայում։ Թիմերը կմշակեն իրենց նախագծերը «Տ-Տեխնոլոգիաներ» խմբի արհեստավարժ խորհրդատուների ղեկավարությամբ, որոնք ամեն օր տեխնոլոգիապես և արդյունավետությամբ ամբողջ աշխարհի մրցակիցների արտադրանքներին գերազանցող ծառայություններ են ստեղծում։
Գրանցումը կտևի մինչև դեկտեմբերի 2-ը՝ դպրոցականների համար նախատեսված արդյունաբերական մշակման միջազգային օլիմպիադայի կայքում։ Մասնակցելու համար պարտադիր չէ ծրագրավորման հետ կապված մեծ հմտություններ ունենալ, տրամաբանական մտածողությունը և ինֆորմատիկայի հիմնական ծրագրի վերաբերյալ գիտելիքները բավական են։
Այս տարի PROD օլիմպիադան կանցկացվի երրորդ անգամ, սակայն առաջին անգամ այն միջազգային ձևաչափ կունենա և աշխարհի ավագ դպրոցների աշակերտների համար հասանելի կլինի անգլերեն և ռուսերեն լեզուներով։
2024 թվականին օլիմպիադային մասնակցելու ավելի քան 10 000 հայտ է ներկայացվել, ընտրվել է ավելի քան 4 հազար ռուսախոս աշակերտ՝ Ռուսաստանից և աշխարհի 23 երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Չինաստանից և Պերուից։ Մոսկվայում անցկացված եզրափակիչ փուլում հանդիպել են Ռուսաստանի 49 շրջաններից և Բելառուսից ընտրված ավագ դպրոցների 235 աշակերտներ։ Նրանցից 57 հոգի օլիմպիադայի հաղթող և մրցանակակիր է դարձել։
Օլիմպիանդան կընթանա մի քանի փուլով, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում մասնակիցներին կաջակցեն Կենտրոնական համալսարանի, «Տ-Տեխնոլոգիաներ» խմբի և «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի /НИУ ВШЭ/ առաջատար դասախոսներն ու մասնագետները՝
- Դեկտեմբերի 5-8․ առաջին ընտրական փուլ՝ մաթեմատիկայի և ծրագրավորման հիմունքների իմացության թեստավորում․
- Հունվարի 15-25․ երկրորդ ընտրական փուլ՝ խնդրահարույց իրավիճակի (քեյսի) լուծում՝ ըստ տրված մեկ կամ մի քանի հետագծերի (տրեկերի)՝ Frontend, Backend, բջջային սարքավորումների համար ծրագրային ապահովման մշակում և նոր ուղղություն՝ MLOps ինժինիրինգ։ Այս փուլին կարող են մասնակցել ընթացիկ տարվա առաջին փուլի և նախորդ տարվա երկրորդ փուլի հաղթողները և մրցանակակիրները, ինչպես նաև PROD-ի նախորդ հաքաթոնների հաղթողները․
- Փետրվարի 12-24․ եզրափակիչ փուլի անհատական մրցաշրջան՝ օլիմպիադայի հանձնարարության համապատասխան փոքր նախագծի մշակում․
- Մարտի 13-17․ եզրափակիչ փուլի թիմային մրցաշրջան՝ թիմի հետ միասին փորձառու մշակող հանդիսացող խորհրդատուի ղեկավարությամբ մշակված նախագծի պաշտպանություն ժյուրիի մոտ․
Մարտի 18․ հաղթողների պարգևատրման արարողություն Մոսկվայում։
Օլիմպիադայի հաղթողները և մրցանակակիրները կստանան՝
- Russian Language & Cultural Linguistics Programme՝ ռուսաց լեզվի անվճար դասընթացներ օտարերկրյա մասնակիցների համար, որոնք հասանելի կլինեն մասնակցի՝ դպրոցն ավարտելուց և 18 տարին լրանալուց հետո․
- Անվճար հիմունքներով Ռուսաստանի լավագույն բուհերից մեկը հանդիսացող Կենտրոնական համալսարան ընդունվելու հնարավորություն կամ «Տեղեկատվական արտադրանքների դիզայն և մշակում» ծրագրի, ինչպես նաև «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի /НИУ ВШЭ/ համակարգչային գիտությունների ֆակուլտետի այլ վճարովի ծրագրերի շրջանակում ուսման զեղչ ստանալու հնարավորություն․
- «Տ-Տեխնոլոգիաներ» խմբում ստաժավորում անցնելու պարզեցված ընտրություն․
- PROD օլիմպիադայի բրենդավորված արտադրանք։
Կենտրոնական համալսարանը բարձրագույն կրթության ոլորտում STEM մոտեցում (Science, Technology, Engineering and Mathematics) ներդնող նոր տեսակի ռուսական բուհ է։ Այն երկրի ավելի քան 60 խոշորագույն կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում ստեղծված գործնական ուղղվածությամբ համալսարան է։ Կենտրոնական համալսարանը ներառված է Ռուսաստանի լավագույն բուհերի և ընդունելության առումով 10 ամենաբարդ համալսարանների ցանկում։ Կենտրոնական համալսարանը համաշխարհային օլիմպիադաներում երկրի դպրոցական հավաքականների եռակի հաղթանակ է ապահովել․ 2024 և 2025 թվականներին՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI), ինչպես նաև՝ 2025 թվականի Կիբեռանվտանգության օլիմպիադայում (ICO)։ Երկրի հավաքականները բարձր մակարդակի պատրաստվածություն են ցուցաբերել։
«Տ-Տեխնոլոգիաներ» խումբը տեխնոլոգիական ընկերություն է, որը բջջային հավելվածների և թվային ծառայությունների միջոցով անհատների և բիզնեսի համար ֆինանսական և կյանքի որակի բարելավմանն ուղղված ծառայությունների համապարփակ էկոհամակարգ է զարգացնում։ Էկոհամակարգի հիմքում աշխարհի՝ 53 միլիոն հաճախորդ ունեցող խոշորագույն առցանց բանկերից մեկն է։