Հասարակություն

Հայտնաբերվել է տարբեր ծառատեսակների 32 կոճղ

Հայտնաբերվել է տարբեր ծառատեսակների 32 կոճղ

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։
Ապօրինի ծառահատումների հերթական դեպքի հետևանքով պետությանը պատճառվել էր 1 միլիոն 75 հազար դրամի վնաս:

Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառպետության տարածքներից մեկում հայտնաբերել են փայտանյութով բարձված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա, իսկ մեքենայի մոտակայքում հայտնաբերվել է տարբեր ծառատեսակների 32 կոճղ:

«ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է Իջևանի անտառտնտեսություն մասնաճյուղի պահեստ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել են Հովք գյուղի 34-ամյա և 52-ամյա երկու բնակիչ: Նրանք հրավիրվել են Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական