ԱԺ-ում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անդրադարձել է ՀՀ-ի 2026 թվականի պետական բյուջեին և պարտքին։
«2026 թ․-ին սպասում ենք 5․4% տնտեսական աճ, գրեթե հասնելով ՀՆԱ-ի 12 տրիլիոն մակարդակի, որը գերազանցում է մեր նախնական կանխատեսումները»,– ասել է Վահե Հովհաննիսյանը և հավելել, որ նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է Հայաստանի աճի կանխատեսումը՝ 5․5% տնտեսական աճով։
Նախարարը, խոսելով պետական պարտքի մասին, ընդգծել է, որ պարտքային քաղաքականությունը կայուն է. «Ընդդիմադիր շրջանակներն ասում են, թե մեր պետական պարտքը կրկնապատկվել է, բայց այն ավելացել է 80 տոկոսով։ Այս համատեսքստում սիպված եմ կրկնել, որ պարտքն ուղղվում է մեր պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը։ ՀՀ պետական պարտքն ավելացել է 80 տոկոսով, բայց 1,5 տարում հնարավոր կլինի մարել»,– ասել է նա և շեշտել, որ եթե որոշվի 1,5 տարում մարել 2018 թ․-ից հետո վերցրած պարտքը, ապա պետք է ստիպված ՊՆ ծախսը 429 մլրդ-ով կրճատել։