Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում հայտարարել է, որ պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 724 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ 5.9%-ը։
«Ակնկալվում է ապահովվել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում։ Խոսելով առաջիկա հարկային քաղաքականության մասին՝ պետք է նշել, որ ներկա փուլում ընթանում են հարկային քաղաքականությունը վերաիմաստավորելու քննարկումներ»,-ընգծել է նա։