Հասարակություն

Բացահայտվել է բացառիկ գտածո

Բացահայտվել է բացառիկ գտածո

Անգլիայի Գլոստեր քաղաքում հնագետները բացառիկ գտածո են հայտնաբերել. Սուրբ Օսվալդի վանքի տարածքում վերականգնման աշխատանքների ընթացքում բացահայտվելն  է միջնադարյան պատի մի հատված։

Վանքը կառուցվել է դեռևս 900 թվականին՝ Ալֆրեդ Մեծի ավագ դստեր կողմից, և ժամանակի ընթացքում դարձել է Սուրբ Օսվալդի մասունքների հանգրվանը։ Մինչ այժմ պահպանվել էր միայն հյուսիսային պատի մի մասը, սակայն նոր բացահայտումը թույլ է տալիս պատկերացնել կառույցի ծավալները։

Գործը սկսվել էր դեռ մարտին՝ պատմական հուշարձանը բարեկարգելու նպատակով։ Արդյունքում, այն դուրս է բերվել Անգլիայի «վտանգի տակ գտնվող հուշարձանների ցուցակից»։ Նորոգվել են նաև քարաշեն հատվածները, բարելավվել է շրջակա տարածքի տեսքը, տեղադրվել են լուսավորություն և հսկման տեսախցիկներ՝ պաշտպանելու հուշարձանը գիշերային վանդալիզմից։

Այսօր Սուրբ Օսվալդի վանքը ոչ միայն պատմական ժառանգություն է, այլև նոր շունչ ստացած խորհրդանիշ՝ Գլոստերի մշակութային կյանքի կենտրոնում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական