Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է ներկայացվել. Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով», — հայտնեցին Կոմիտեից:
Հիշեցնենք, օրերս ԲԴԽ որոշմամբ կասեցվել էին Նաիրա Գրիգորյանի լիազորությունները:
Նա մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու մեջ: