Հասարակություն

Քննարկվել է աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական առաջարկ

Քննարկվել է աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական առաջարկ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշման կատարմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննել եւ համարել է Սահմանադրությանը հակասող «Արհեստակցական միությունների մասին» օրենքի այն կարգավորումները, որոնցով ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաեւ դատավորների եւ ՍԴ դատավորների համար սահմանվում է արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելք: Այդ արգելքն առաջարկվում է վերացնել:

«Արհեստակցական միությունների մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Հարակից զեկույցում ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը կարեւորել է նախագիծը եւ կոչ արել գործընկերներին կողմ քվեարկել: Ըստ նրա՝ վերոնշյալ անձանց արհեստական միության անդամ դառնալու եւ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու օրենսդրական հնարավորություն է ստեղծվում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական