Հասարակություն

Գյումրիի ավագանու նիստը չի կայացել

Գյումրիի ավագանու նիստը չի կայացել

Գյումրիի ավագանու այսօրվա նիստը չի կայացել։ Պատճառը քվորումի բացակայությունն է եղել։ Ավագանու 33 անդամից ներկա էին 16-ը, մինչդեռ քվորումի ապահովման համար պահանջվում էր 17-ի ներկայությունը։

Ավագանու նիստին չեն մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 14 անդամները, Կոմունիստական կուսակցություն խմբակցության կալանավորված երկու անդամները՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Տիգրան Ավագյանը, ինչպես նաև՝ «Մեր քաղաքը» դաշինքից Նարեկ Միրզոյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական