Հասարակություն

Տան տանիքում հրդեհ է բռնկվել

Տան տանիքում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 11-ին, ժամը 04։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սվերդլով գյուղում տուն է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։07-ին, մարվել՝ 08։16-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 60 քմ) և փայտե առաստաղից մոտ 15 քմ հատված:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական