Հասարակություն

Հայտնաբերվել են կապարակնիքների ապօրինի հեռացման դեպքեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայտնաբերվել են կապարակնիքների ապօրինի հեռացման դեպքեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 2025թ․ նոյեմբերի 10-ին իրականացված վերահսկողական այցի ընթացքում պարզվել է, որ «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող երկու բենզալցակայաններում և գազալցակայաններում պոկված են եղել Տեսչական մարմնի կողմից 31․10․2025թ-ին տեղադրված կապարակնիքները։

Փաստը տեղում արձանագրվել է ՇՎՏՄ տեսուչների կողմից, որի արդյունքում կազմվել է արձանագրություն։

Իրավախախտ տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական ավելի խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական