ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ղազախստանից 4-րդ կարգի ցորենի ներկրմանը։
«Այսպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի ժողովրդին։ Կարգը չի ներկայացվել, ասել են՝ ցորեն է գալիս»,-ասել է Զաքարյանը։
Նրա խոսով. «Ցորենը ցորեն չի՞, կենդանին, որ ուտում ա, մեզ հետո կաթ չի՞տալիս»։
Ըստ նախարարի տեղակալի, ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է. «Այսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրորակ ցորեն, էդ էլ արդեն կյանքը ցույց կտա, բայց պարզ է, չէ՞, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացում է, այսինքն, լավ է, հնարավոր է նաև գնիջեցում լինի և տարբեր բաներ»,-շեշտեց նա։
Նա նշել է՝ ի սկզբանե բոլորը ասում էին, որ հացի խնդիր չկա. «Սոված չենք եղել և չենք լինի, բայց ճանապարհների դիվերսիֆիկացիան կարևոր բան է։ Հացի գնի հետ կապված, կարծեմ, թե հարց եղել է, և պատասխանել են։ Հիմա շարունակական էլի մեր պայմանավորվածություն»,-ասաց Էդգար Զաքարյանը և ընդգծեց, որ Ռուսաստանի ցորենը նորմալ է։