Հասարակություն

Դանակահարության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Դանակահարության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Աբովյան քաղաքի «Կինոյի շենքի» հատվածում դանակահարության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Radar Armenia-ին տեղեկացրեցին քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, խուլիգանության հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:»,-ասացին կոմիտեից։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 17։17-ին, ՕԿԿ զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի «Կինոյի շենքի» հատվածում դանակահարված քաղաքացի կա, ով արնահոսում է։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական