Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացնող NovAir-ի օդային շահագործողի վկայականը ժամանակավորապես կասեցվել է. Radar Armenia-ին հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեից։
«Սա իրավական պահանջ է, որի համաձայն՝ վկայական ստանալու կամ պահպանելու համար ավիափոխադրողը պետք է վարձակալի կամ ունենա առնվազն մեկ թռիչքի համար պիտանի ինքնաթիռ ձեռք բերելու համաձայնագիր»,-հայտնեցին կոմիտեից։