Հասարակություն

Շիրակի մարզում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շիրակի մարզում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շիրակի մարզի համայնքներից մեկում հայտնաբերված լուսանի տեղափոխման գործընթացը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում

«Ի պատասխան թեմայի շուրջ ձեր ակտիվ հետաքրքրվածության, տեղեկացնեմ, որ ներկայում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ կենդանու անվտանգության ապահովման և նրան բնական միջավայրին հնարավորինս մոտ վայր տեղափոխելու նպատակով։

Գործընթացում ներգրավված են համապատասխան կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Շնորհակալություն ենք հայտնում ձեր ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար։

ԹԱՐՄԱՑՈւՄ: կենդանին արդեն Երևանում է` համապատասխան կենտրոնում»,- հայտնել է ՇՄՆ մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական