Հասարակություն

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 22 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 22 հարց

Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու նոյեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 22 հարց:

Փոփոխություն է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի 006-Ա որոշման մեջ: Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանին  կփոխարինի նույն խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական