Նոյեմբերի 3-ից 9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 485 դեպք, որից 230-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 139, փլուզման, պայթյունի, քարաթափման՝ 1-ական, բնական հրդեհի՝ 5, դժբախտ պատահարի, կեղծ ահազանգի՝ 2-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 7, թունավորման, օձի նկատման՝ 6-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 24, 22 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 113, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ: