Հասարակություն

Սուրճը կարող է պաշտպանել սրտի անկանոն բաբախումներից

Սուրճը կարող է պաշտպանել սրտի անկանոն բաբախումներից

Ամերիկյան գիտնականների նոր ուսումնասիրությունը կոտրում է երկար տարիների կարծրատիպը․ պարզվում է, որ սուրճը ոչ թե վնասում է, այլ կարող է պաշտպանել մարդկանց սրտի անկանոն բաբախումներից (առիթմիայից)։

«Decaf» անվամբ կլինիկական փորձարկման ընթացքում հետազոտվել է 200 մարդ, որոնց մոտ արդեն առկա էր սրտի ռիթմի խանգարում։ Արդյունքները զարմանալի են․ այն մասնակիցները, որոնք շարունակում էին օրական մեկ բաժակ սուրճ խմել, 47%-64%-ով ավելի քիչ էին ունենում հիվանդության կրկնման ռիսկ, քան նրանք, ովքեր լիովին հրաժարվել էին կոֆեինից։

Փորձը տևել է վեց ամիս և ընդգրկել է ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի տարեց մասնակիցների։ Գիտնականները կիրառել են էլեկտրասրտագրություն և հագեցվող սրտային մոնիտորներ՝ ֆիքսելու բաբախումների հաճախականությունը։ Արդյունքում պարզվել է, որ սուրճ օգտագործող մասնակիցները ոչ միայն ավելի քիչ էին ունենում ռիթմի խանգարումներ, այլև ավելի ուշ էին արձանագրում դրանց առաջին դեպքը։

Այնուամենայնիվ, բժիշկները զգուշացնում են՝ չափավորությունը կարևոր է։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական