Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից հայտնում են, որ շարունակվում են Եռաբլուր տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքները։ Աշխատանքներն ընդգրկում են ճանապարհի վերակառուցում և տարածքի ընդհանուր բարեկարգում։
Եռաբլուր տանող ճանապարհը ոչ միայն մայրուղի է, այլև հիշողության ու հարգանքի ուղի՝ մեր նահատակների սխրանքների նկատմամբ։