Հասարակություն

Հյուծված լուսանի ձագը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

Հյուծված լուսանի ձագը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

2025 թվականի նոյեմբերի 9-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Էնդեմիկ և վտանգված կենդանիների պահպանման հիմնադրամի կողմից ստացվել է տեղեկատվություն Շիրակի մարզի Բագրավան գյուղի վարչական տարածքում հայտնաբերված լուսանի ձագի վերաբերյալ։

Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ վայրի կենդանին հայտնաբերվել է Բագրավան գյուղի բնակիչների կողմից և գտնվում է հյուծված վիճակում։

Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը հյուծված լուսանի 5 ամսական ձագին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի՝ անհրաժեշտ նախնական խնամք և վերականգնողական շրջան անցնելու համար։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի համայնքներից մեկում հայտնաբերված լուսանի տեղափոխման գործընթացը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական