Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանին դատարանը խափանման միջոց կիրառել է տնային կալանքը և բացակայելու արգելքը. Radar Armenia-ին տեղեկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ Անուշ Համբարձումյանը ձերբակալվել է երեկ։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,-հայտնել էին կոմիտեից։
Հիշեցնենք՝ ըստ ԶԼՄ-ների, հոկտեմբերի 21-ին Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում: Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: