ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի լիազորությունները։
«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 7-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է.
1. 2025 թվականի նոյեմբերի 10-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի լիազորությունները համարել դադարած»:
Նշենք, որ Արմինե Սաֆարյանը դատավոր էր նշանակվել 2021թ. հունիսի 1-ին։ Այս տարվա մարտին նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել, ու քանի որ նա արդեն «խիստ նկատողություն» չմարված կարգաապահական տույժ ուներ, Սաֆարյանի նկատմամբ ցանկացած որոշում ըստ օրենքի, հանգեցնելու էր լիազորությունների դադարեցման։