Հասարակություն

Պարեկները րոպեների ընթացքում թունավորում ստացած երեխային հասցրել են ԲԿ

Պարեկները րոպեների ընթացքում թունավորում ստացած երեխային հասցրել են ԲԿ

ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ թունավորում ստացած երեխային պետք է արագ տեղափոխել բժշկական կենտրոն և անհրաժեշտ է պարեկների օգնությունը։

Ահազանգը փոխանցվել է Գարեգին Նժդեհի-Արշակունյաց խաչմերուկում այդ պահին ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության կարգախմբին։ Պարեկները րոպեների ընթացքում մոտեցել են երեխային և ծնողների հետ միասին տեղափոխել հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական