Հասարակություն

Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը

Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ 2025-2026 թթ. սեզոնի 45-րդ շաբաթվա ընթացքում լաբորատոր հետազոտություններով հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը։

ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է հիվանդություններից և բարդություններից խուսափելու համար՝

  • Պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա),
  • Խուսափեք շփումից շնչառական վարակով մարդկանց հետ,
  • Հիվանդության դեպքում մնացեք տանը, երեխաներին նույնպես մի՛ ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ,
  • Կապվեք բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական