Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 133 կմ հատվածում բախվել են «Audi Q5» մակնիշի և «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Վիրավորին առաջինը օգնություն են հասել այդ պահին նշված վայրով անցնող, Երևանի թիվ 4-րդ ենթակայանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Վահե Գևորգյանն ու մեկ այլ բժշկական կենտրոնի բժիշկ Մուշեղ Նադիրյանը: Վերջինները իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ապա օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը: