Նոյմեբերի 9-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Նազարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում վիրավոր քաղաքացի է ընկած, հայտնում է Shamshyan․com-ը։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի բակում՝ գազատար խողովակի վրա, հայտնաբերվել է երիտասարդ տղա, ում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքի բնակիչ 18-ամյա Հրայր Գ.-ն է, ով 4-րդ հարկից կա՛մ անգուշաբար վայր է ընկել, կա՛մ ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել: Այդ տեղեկությունը քննչական բաժնում պարզվում է: