Հասարակություն

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ

Նոյեմբերի 9-ին, ժամը 11։07-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և կուտակած անասնակեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի և տանը կից անասնագոմի տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։33-ին, մարվել՝ 15։05-ին: Այրվել են անասնագոմի տանիքը՝ (մոտ 300 քմ), տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասնակի, 100 հակ անասնակեր, 10 հատ արևային կայան և կենցաղային իրեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ և հարակից անասնագոմ։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 2 ջրատար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական