«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը հետևել են Մ-1, Երևան-Գյումրի ճանապարհի կմ11+890-կմ14+400 հատվածի (Երևանից մինչև Պռոշյան) միջին նորոգման աշխատանքների ընթացքին։
Մոտ 2.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Նշենք, որ միջին նորոգման դեպքում հեռացվում է ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի մաշված վերին շերտը և տեղադրվում նոր շերտ։ Փոխադրամիջոցների երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատում արվում է նաև գիշերային ժամերին:
Կապալառու կազմակերպությունը գրեթե վերջացնում է ճանապարհի աջ գոտում կատարվող աշխատանքները, որից հետո միջին նորոգումը կշարունակվի երթևեկելի ձախ գոտում։