Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության (elections.mia.gov.am) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (elections.am) կայքերում տեղադրվել են Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։ Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝
- ընտրողի անհատական տվյալներ,
- հաշվառման հասցե,
- քվեարկության օր,
- քվեարկության ժամանակ,
- ընտրողի ընտրական տեղամասի համար,
- տեղամասային կենտրոնի հասցե:
Վաղարշապատ համայնքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետով հաշվառում ունեցող անձինք, որոնք, սակայն, իրենց տվյալները չեն գտնի վերոհիշյալ կայքերում հրապարակված ցուցակներում, կարող են քվեարկության օրվան նախորդող 5 օրերի ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմում ներկայացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։