Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Սերյոժա Ա․-ն իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում վարորդը հայտարարել է, որ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը
։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Սերյոժա Ա․-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան։ Այս պահին պարեկները պարզում են որ հիվանդանոց են տեղափոխվել վիրավորները։