Հասարակություն

ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած հետախուզվող է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած հետախուզվող է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը թաքնվում է Հայաստանում:

Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2024 թվականին` Տեխաս նահանգի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցագործություն կատարելու մեղադրանքով: Այս տարվա օգոստոսի 5-ին ԱՄՆ իրավապահների կողմից տղամարդու նկատմամբ հայտարարվել էր արդեն միջազգային հետախուզում:
Հայաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները, ակտիվ համագործակցելով ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության հետ, ձեռնամուխ եղան հետախուզվողին հայտնաբերելու գործին: Պարզվեց հետախուզվողի թաքնվելու վերջին վայրը, և որոնողական աշխատանքներին ներգրավվեցին նաև Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները:

Նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկում հետախուզվողը հայտնաբերվեց և ձերբակալվեց:

Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Ինտերպոլին և Դատախազությանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական