Հասարակություն

Հրդեհ Զոլաքար գյուղում

Հրդեհ Զոլաքար գյուղում

Նոյեմբերի 8-ին, ժամը 14:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զոլաքար գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 17։20-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 700 հակ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական