Նոյեմբերի 7-ին, ժամը 20։41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արայի գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։26-ին, մարվել՝ 23։08-ին։ Այրվել է տան տանիքը մոտ 220 քմ։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածքումը դեպի տան մյուս հատվածներ։