Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․
«Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տաս տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։
Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»,- գրել է նա։