Հասարակություն

Mitsubishi-ն բախվել է քարե պարսպին․ կա զոհ և վիրավոր

Mitsubishi-ն բախվել է քարե պարսպին․ կա զոհ և վիրավոր

Նոյեմբերի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Լանջաղբյուր գյուղի Անդրանիկի փողոցում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական