Հասարակություն

Ծնելիությունը նվազել է

Ծնելիությունը նվազել է

Հայաստանում 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնելիության ցուցանիշը նվազել է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ծնունդների թիվը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5 տոկոսով, իսկ բնական աճը՝ 22,5 տոկոսով։

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում ծնվել է 23 698 երեխա, մինչդեռ 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 24 942։

Մահացությունների ցուցանիշը գրեթե անփոփոխ է մնացել․ 2025-ին գրանցվել է 19 064 մահ, 2024-ին՝ 18 959։

Բնական հավելաճը 2025 թվականին կազմել է 4634 մարդ, 2024-ին՝ 5983։ Այսպիսով, բնական աճը նվազել է 1349-ով կամ 22,5 տոկոսով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական