Փաստաբանները Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն են ներկայացրել դատարան։
Նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը հայտնել է, որ Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել՝ անկախ նրա առողջական վիճակից. «Կալանքն ապօրինի է եղել ի սկզբանե՝ 21.10.2025 թ.-ից սկսած, երբ պարոն Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց»,- հայտնել է պաշտպանը: