Հասարակություն

Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ էլեկտրոմոբիլը բաժանվել է 2 մասի

Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ էլեկտրոմոբիլը բաժանվել է 2 մասի

Նոյեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, թիվ 18 հասցեի դիմաց, 30-ամյա Գառնիկ Ս․-ն իր վարած iCAR մակնիշի էլեկտրոմոբիլով բախվել է թիթեղյա արգելապատնեշին և երկաթե սյանը։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական