Հասարակություն

Հայաստանում մշտական բնակչությունն աճել է

Հայաստանում մշտական բնակչությունն աճել է

Հայաստանում մշտական բնակչության թվաքանակն աճել է։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչությունը կազմել է 3 միլիոն 90,5 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն օրը այն եղել է 3 միլիոն 67,4 հազար։

Քաղաքային բնակչությունը 2025 թվականի հոկտեմբերին կազմել է 1 միլիոն 977,4 հազար, գյուղականը՝ 1 միլիոն 113,1 հազար։

Բնակչության ամենամեծ մասը կենտրոնացված է մայրաքաղաք Երևանում՝ 1 միլիոն 144,7 հազար մարդ, իսկ ամենաքիչ բնակչությամբ մարզում բնակվում է 49,6 հազար մարդ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական