Հասարակություն

Գրիպի դեմ պատվաստվածների թիվը գրեթե կրկնապատկվել է

Գրիպի դեմ պատվաստվածների թիվը գրեթե կրկնապատկվել է

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` պատվաստված քաղաքացիների թիվը գրեթե կրկնապատկվել է:

Հիշեցնենք, որ շարժական կետերը կգործեն մինչև նոյեմբերի 28-ը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ներկայացրել է գրիպի դեմ պատվաստումների այս տարվա ցուցանիշները։

«Փոքրիկ արձանագրում.

Նախ ավելի շուտ ենք սկսել գործընթացը:

Երկրորդ. քաղաքացիները շատ ավելի պատասխանատու են մոտենում իրենց առողջության պահպանմանը:

Սա նաև իրազեկման աշխատանքների, պատվաստումը հեշտացնելու և մոբիլ թիմերով քաղաքացիներին մոտեցնելու արդյունքն է:

Շնորհակալ ենք, որ արձագանքում եք և միասին ենք հանրային առողջությունը պահպանում:

Քանի որ պահանջարկը մեծ է, խնդրում ենք ռիսկի խմբերին ժամանակ չկորցնել և հնարավորինս արագ գալ պատվաստման:

Առողջ եղեք»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական