Նոյեմբերի 12-ին տեղի կունենա Robust Armenia 2025 կոնֆերանսը «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» թեմայով։
Կոնֆերանսի նպատակն է ներկայացնել Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման և արդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև կայուն զարգացման և ESG օրակարգի կիրառական նշանակությունը։
Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են պանելային քննարկումներ։ Որպես խոսնակ ելույթ կունենա նաև Evocabank-ի Կորպորատիվ վարկավորման վարչության ղեկավար Կարեն Վարդանյանը:
Առաջին Robust Armenia կոնֆերանսը կայացել է 2024 թվականին, որից հետո էլ որոշվեց այն շարունակել ամենամյա ձևաչափով։
Միջոցառման կազմակերպիչները շեշտել են, որ Robust Armenia-ն նպատակ ունի ձևավորել իրական հարթակ շահագրգիռ քննարկումների և արդյունավետ լուծումների որոնման համար։
Evocabank-ը միշտ աջակցում է այսպիսի կարևոր նախաձեռնություններին և հանդիսանալով Robust Armenia կոնֆերանսի գլխավոր գործընկերը՝ շարունակում է նպաստել Հայաստանի էներգետիկ և տնտեսական զարգացմանը։