Հասարակություն

Ոստիկանության գվարդիայի հրամանատարին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Ոստիկանության գվարդիայի հրամանատարին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։

«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 1-ին և 7-րդ հոդվածի 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Հարությունի Բաբայանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական