Հասարակություն

3 մեքենա է բախվել. վարորդներից մեկը տեղում մահացել է

3 մեքենա է բախվել.  վարորդներից մեկը տեղում մահացել է

Նոյեմբերի 7-ին, ժամը 09։09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz», «Mitsubishi» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաներից մեկի վարորդը մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական