Հասարակություն

ՌԴ-ում և Ուկրաինայում ձեռք բերած ստաժի համար ՀՀ-ում զինվորական կենսաթոշակ այլևս չի նշանակվի

ՌԴ-ում և Ուկրաինայում ձեռք բերած ստաժի համար ՀՀ-ում զինվորական կենսաթոշակ այլևս չի նշանակվի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Անահիտ Գալստյանը հայտնել է, որ ՌԴ-ում և Ուկրաինայում ձեռք բերած ստաժի համար Հայաստանում զինվորական կենսաթոշակ այլևս չի նշանակվի:

«Զինվորական կենսաթոշակների դեպքում ՀՀ-ն անդամակցում է ԱՊՀ երկրների շրջանակներում կնքված համապատասխան պայմանագրերին: Իսկ Ռուսաստանը և Ուկրաինան դուրս են եկել այդ պայմանագրերից»,- ասել է նա:

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ նախկինում, մինչև երկու երկրների՝ պայմանագրերից դուրս գալը, գործում էր ընդհանուր կանոն. «Ենթադրենք՝ մեր զինծառայողը գնա և բնակվի Ռուսաստանում, ապա Ռուսաստանը վճարելու էր նաև Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժամանակահատվածի զինվորական ծառայության համար: Մենք Ռուսաստանի, Ուկրաինայի ստաժի համար նշանակում էինք զինվորական կենսաթոշակ»,- նշել է Գալստյանը՝ հավելելով, որ այժմ պայմանագրերը դուրս են եկել ուժի մեջ, և այլևս որևէ պարտավորություն չկա այդ պետությունների տարածքում ծառայած զինվորական ծառայության ստաժի համար Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ նշանակել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական