Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպանություն է գործել 56-ամյա կալանավորը։
«Նոյեմբերի 07-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը շրջայց կատարելիս մասնաշենքի խցերից մեկի դիտանցքից նկատել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված կալանավորված անձին (ծնված 1969թ.):
Քրեակատարողական հիմնարկ հրավիրված շտապօգնության բժիշկների կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը:
ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- Radar Armenia-ն տեղեկացավ ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանից: