Հասարակություն

Վահան Քերոբյանին և ևս 8 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վահան Քերոբյանին և ևս 8  անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։ 

Նա նշել է, որ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Radar Armenia-ին ՔԿ-ից տեղեկացրել են, որ գործի շրջանակներում Վահան Քերոբյանին ևս կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Գնահատեք հոդվածը

3.7 /5
3
գնահատական