Այսօր «Հայաստանի առողջապահության և Հնդկաստանի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության միջև հանրային առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել:
Փաստաթղթի շրջանակում կողմերը համագործակցելու են դեղագործության, դեղերի, բժշկական սարքավորումների ձեռքբերման, առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստման, փորձի և գիտելիքների փոխանակման, արտակարգ իրավիճակներում բժշկական արձագանքման և փոխօգնության կազմակերպման, թվային առողջապահության, այդ թվում՝ հեռաբժշկության, բժշկական զբոսաշրջության, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով։
Հայկական կողմից համաձայնագիրն ստորագրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ հնդկական կողմից՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։