ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 6-ից 7-ը։ Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 31 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 10 դեպք՝ խարդախության,
- 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 5 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման,
- 2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման:
Բացահայտվել է համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հողը փչացնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 2 դեպք՝ շորթման,
- 1 դեպք՝ խարդախության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։