Նոյեմբերի 6-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից Հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ դեպի Հաղթանակ թաղամաս տանող երթևեկելի գոտում՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտ, բախվել է 6 տրանսպորտային միջոց։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։