Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ:
8 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 6.5 միավոր և կիսում է 2-3-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը ունի 6 միավոր և կիսում է 4-12-րդ հորիզոնականները:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 6 միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: Վերջին խաղափուլում Վահեն և Ռոբերտը կմրցեն իրար դեմ:
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունի 6 միավոր և կիսում է 3-8-րդ հորիզոնականները:
Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մանվել Վարդանյանը և Դավիթ Դալալոյանը ունեն 6 միավոր և կիսում են 3-10-րդ հորիզոնականները:
Առաջնության վերջին խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին: